Newsletter

ԲիՎելքմի տեղեկագիրը սեպտեմբեր 2025

Բարև anonymous, 

 

Հուսով ենք՝ լավ ես, աշխարհի որ մասում էլ որ լինես, և վայելում ես ճամփորդությունդ այս սեզոնին կամ հյուրընկալելը և հանդիպումները ճամփորդների հետ: Այս տեղեկագրով ուզում ենք կիսվել հետդ մեր նոր տարբերանշանով /լոգո/ և մի քանի զվարճալի պատմությունով:

 

Բովանդակություն՝

 

  • Ներկայացնում ենք մեր նոր տարբերանշանը
  • Պատմություններ մեր անդամներից
  • ԲիՎելքմի գործելու գինը․ հայացք դեպի կուլիսներից այն կողմ և կամավորները

 


 

Ներկայացնում ենք մեր նոր տարբերանշանը

Որպես այս տեղեկագրի ընթերցող, առաջիններից ես, ով հայտնաբերելու է մեր նոր ԲիՎելքմի տարբերանշանը:

 

Embedded image

 

Այն սովորական​​ անդամների և ԲիՎելքմի կամավորների մեկ տարվա աշխատանքի արդյունքն է։ Նպատակն էր ավելի լավ փոխանցել աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց հետ շփվելու ուրախությունը՝ ավելի ընկերական ձևով, քան սկզբնական տարբերանշանն էր։ Կարծում ենք, որ հասել ենք այս նպատակին, այսպիսով կտեսնես նոր տարբերանշանը կայքում և այլուր։


Պատմություններ մեր անդամներից

 

 

  • Ալեդիրենցոյի հյուրընկալելու փորձը Օսլոյում

 

Ամեն ինչ սկսվեց գրեթե պատահականորեն։

 Ես՝ Ալեսիոն (հայտնի որպես aledirenzo), ոգեշնչված էի իմ խորհրդատուով, ով հյուրընկալել էր ավելի քան 600 մարդ իր բազմոցին: Սկզբում դա պարզապես Օսլոյի երկար, մութ երեկոները լուսավորելու միջոց էր՝ հարմարավետ զրույցներ թեյի բաժակի շուրջ։

Այնուհետև սկսեցի հանդիպել ամենաանսպասելի մարդկանց։

 

Embedded image

Ալեսիոն և Մաթիասը լավ ժամանակ են անցկացնում։ Հեղինակ՝ Յոհաննա Լիդման

 

Կար Բարթը, ով կիսում էր իմպրովիզացիոն թատրոնի հանդեպ իմ կիրքը։

Դարիան, ով անգլերեն չէր խոսում, այդուհանդերձ կապ սեղծեցինք միայն ժեստերի և մարմնի լեզվի միջոցով։

Եվ հետո Մաթիասը (լուսանկարում), որ մտերիմ ընկեր դարձավ հանգստյան օրերի ընթացքում։ Նա և ընկերներս Օսլոյի Փրայդի գիշերն անցկացրինք միասին, և ամեն ինչ պարզապես հոսում էր։ Ինձ իսկապես զարմացրեց այն, թե որքան հարստացնող էր նրա հետ հանդիպելը իմ ընկերներին, և թե որքան եմ ես վայելում հյուրընկալելը՝ այդ լուռ ուրախությունը՝ օգնելու ուրիշներին։ Եվ ես սիրում եմ այդ ամենի պատահականությունը։ Երբեք չգիտես՝  ինչ սպասել հաջորդ հանդիպումից՝ լինի դա անցողիկ զրույց, թե փոխակերպող, խորը ընկերություն։ Պարզապես սովորում ես բաց մնալ և թույլ տալ աշխարհին զարմացնել քեզ։

 

ԲիՎելքմի իմ  փորձը նրբորեն և անսպասելիորեն փոխակերպել է կյանքի և հարաբերությունների մասին իմ պատկերացումները։

 

 

  • Sarah_F3ldchen-ի ճանապարհորդական փորձը Ավստրալիայում

 

Այս տարի ես գնացի Ավստրալիա՝ արևելյան ափ, և դա հիանալի ուղևորություն էր: Բնությունն այս երկրում այնքան զարմանալի է, որ ես սիրահարված եմ դրան, և ԲիՎելքմի շնորհիվ ես կարողացա կապվել իմ հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ։ Ես կարողացա կարճ հեծանվային շրջագայության գնալ Հարավային Բրիսբենով՝ ինձ հյուրընկալողի հետ, ուտել ինքնուրույն պատրաստված ուտեստներ և խոսել տեղացիների հետ՝ Ավստրալիայի կյանքի մասին մի փոքր պատկերացում կազմելու համար։ Նույնիսկ եթե երբեմն ես այդքան էլ չէի կարողանում կապ զգալ հյուրընկալողի հետ, դա միշտ ավելի հետաքրքիր է, քան հյուրատանը մնալը։ Ինձ դուր են գալիս պատմությունները, որ պատմվում են, երբ մարդիկ հրավիրում են իրենց անձնական տարածք, քանի որ դուք կարող է այլևս երբեք չհանդիպել, նրանք, կարծես, պատմում են միայն այն, ինչ կա իրենց սրտում, քանի որ նրանց քիչ է հետաքրքրում տպավորություն թողնելը։

Աղբյուրը՝ Հարց ու պատասխան Sarah_F3ldchen-ի հետ

                         

                                                                      

Գտե՛ք այս լրացուցիչ պատմությունը մեր Համայնքային նորություններում.

Embedded image

Նիլսը Քերոլինի հետ սքեյթ պարկում (Թիլբուրգ)

 

Ավելի շատ պատմություններ կամ վերոնշյալների ավելի երկար տարբերակները կարող եք կարդալ մեր  Համայնքային նորություններում 

Եթե կուզես կիսվել քո պատմությամբ, գրի՛ր  Marstr-ին։ 

 


 

ԲիՎելքմի գործելու գինը․ հայացք դեպի կուլիսներից այն կողմ և կամավորները

 

ԲիՎելքմն անվճար է օգտագործման համար, սակայն դրա գործարկումն արժե տարեկան մոտ 3000 եվրո՝ հիմնականում սերվերների վճար (ինչպես կարող եք տեսնել մեր բյուջեում այստեղ :)։ 

 

Այս ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորվում են նվիրատվություններով: Բայց այս տեղեկագիրը գրելու պահին մենք հասել ենք մեր նվիրատվության նպատակային 3445 եվրոյի միայն 50%-ից մի փոքր ավելին. կարող ես տեսնել ընթացիկ կարգավիճակը, որը թարմացվում է շաբաթական, ԲիՎելքմի գլխավոր էջում: Մեր ֆինանսական տարին ավարտվում է սեպտեմբերի վերջին, ինչը նշանակում է, որ ժամանակը մեզ համար սուղ է դառնում մեր նպատակին հասնելու համար...

 

Ի՞նչ կլինի, եթե չծածկենք մեր ծախսերը: Կարճաժամկետ հեռանկարում ոչինչ: ԲիՎոլունթիրը (ԲիՎելքմ կայքը ղեկավարող ոչ առևտրային կազմակերպությունը) առաջիկա տարիներին սնանկացման վտանգի տակ չէ: Այնուամենայնիվ, տարին հավասարակշռված բյուջեով ավարտելը մեզ համար ավելի հեշտ կդարձնի նոր նախագծերում ներդրումներ կատարելը՝ տարեկան վնասների կանխատեսմամբ գումար բանկում պահելու փոխարեն:

 

Այսպիսով, եթե քեզ դուր է գալիս ճամփորդել ԲիՎելքմի հետ, առաջարկում ենք  փոքր նվիրատվություն անել:

 

Կամ եթե ունես ժամանակ և հմտություններ միանալու մեր զարմանահրաշ կամավորական թիմերից մեկին, ծանոթացի՛ր մեր կարիքներին  այս էջում:

 

 

Մաղթում ենք քեզ լավ հանգստյան սեզոն և հրաշալի հանդիպումներ:

Շնորհակալություն կարդալու համար,

 

Ձեր՝ Հաղորդակցության թիմ